Դավթաշենում քաղաքացին 45 բարդի է հատել
Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր։ Այս մասին տեղեկացնում եմ Երևանի քաղաքապետարանից։
«Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյուքնում կանխվել է հետագա ծառահառումը։
Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին»։
Կարծիքներ