Աննա Հակոբյանը հանդիպել է «հանրային կարծիք» ձևավորողների հերթական խմբի հետ (տեսանյութ)
Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական տեսանյութ է տեղադրել՝ հայտնելով, որ հանդիպել է սոցիալական եւ մեդիա հարթակներով կարծիք ձեւավորող եւ տարածող անձանց հետ։
«Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձեւավորող և տարածող անձնաց հետ այսօր քննարկում էինք հետևյալ հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը։
Այսինքն՝ անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև։ Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու և արդյունավետ քննարկման համար:
Կրթվելը նորաձև է»։
Կարծիքներ