Թրամփն ակնարկել է, որ կառաջադրվի 2024 թվականի ընտրություններում

Թրամփն ակնարկել է, որ կառաջադրվի 2024 թվականի ընտրություններում

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին ակնարկել է, որ մտադիր է առաջադրվել 2024 թվականի նախագահայական ընտրություններում, եթե իրեն չհաջողվի պահպանել պաշտոնը 2020 թվականի ընտրությունների արդյունքներով։ Այս մասին գրում է Politico պարբերականը։ «Դրանք հիանալի չորս տարիներ էին։ Մենք փորձում ենք անել դա եւս չորս տարի։ Եթե ոչ, ապա կհանդիպենք չորս տարուց»,- Թրամփի խոսքերն է մեջբերել պարբերականը, մանրամասնելով, որ գործող նախագահն այդ մասին խոսել է Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ։