Լեզվի գույնով ախտորոշում են մի շարք հիվանդություններ 

Լեզվի գույնով ախտորոշում են մի շարք հիվանդություններ 

Գիտնականները կարողացել են «սովորեցնել» արհեստական բանականությանը լեզվի գույնով ախտորոշել մի շարք հիվանդություններ։ Մասնավորապես, արհեստական բանականությունը մարդու լեզվի գույնով կարողանալու է ախտորոշել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ դիաբետը, ինսուլտը, անեմիան, ասթման, լյարդի եւ լեղապարկի հիվանդությունները, կորոնավիրուսային ինֆեկցիան, ինչպես նաեւ սիրտ-անոթային մի շարք հիվանդություններ։ Այսպես, մասնագետները նշում են, որ, օրինակ, դիաբետ ունեցող մարդկանց մոտ լեզուն կարող է ունենալ դեղին երանգով, քաղցկեղ ունեցողների մոտ լեզուն ստանում է մանուշակագույն երանգ, սուր ինսուլտ տարած մարդկանց մոտ լեզուն կարմիր է։

Անեմիայի ժամանակ մարդու լեզուն «սպիտակում» է, կորոնավիրուսային ինֆեկցիայի ժամանակ դառնում է մուգ կարմիր։ Աղիքային խնդիրների, անոթային հիվանդությունների, ստամոքսի հիվանդությունների դեպքում լեզուն կարող է ընդունել մանուշակագույն գուներանգ։