Հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 7-ի

Հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 7-ի

Երուսաղեմի Հին քաղաքում ավտոբուսի վրա հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 7-ի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Magen David Adom շտապօգնության ծառայությանը։

«Շտապօգնության բժիշկները հիվանդանոց են տեղափոխել յոթ հիվանդի, որոնցից երկուսի վիճակը ծանր է»,- հայտնում են մամուլի ծառայությունից։

Բժիշկները հավելել են, որ մյուս հինգը ստացել են թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երուսաղեմի Հին քաղաքի Լացի պատի մոտ ավտոբուս է գնդակոծվել։ Ենթադրվում է, որ հարձակվողը փախել է:

Մինչ այս հաղորդվում էր, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելի հարավում գործել են հնարավոր հրթիռային հարձակման մասին ահազանգող ազդանշանները։

Պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել ժամը 00:30-ից: