Մրցույթ «Երեւանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար

Մրցույթ «Երեւանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար

Հայտարարություն

Մրցույթ «Երեւանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար
Տիպ` Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ 
Հայտատու` «Երեւանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ, ՀՀ կառավարության 2010թ․ մարտի 4-ի N319-Ն որոշում
«Երեւանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են. 
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը 
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր) 
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են. 
1. Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով 
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը 
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ)
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում)
6. Աշխատանքային գրքույկի պատճենը, փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: 
Փաստաթղթերն ընդունվում են 2019 թ. օգոստոսի 17-ից    սեպտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր` ժ.10:00-15:00-ն, բացի շաբաթ եւ կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Հասցե՝ ՀՀ, ք. Երեւան, Նորքի այգիներ 193, հեռ.՝ 010-65-10-60: 
Մրցույթը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին, Երեւանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում:
Հասցե` ք. Երեւան, Նորքի այգիներ 193, հեռ.` 010-65-10-60: