Հուսով եմ՝ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնագիր կկնքեն այս շաբաթ. Թրամփ

Հուսով եմ՝ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնագիր կկնքեն այս շաբաթ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ այս շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիր կկնքվի։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։

«Հուսով եմ, որ այս շաբաթ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան, այնուհետև երկու կողմերն էլ կսկսեն մեծ բիզնես անել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը բարգավաճում է, և հարստություն է գեներացնում», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա չի հստակեցրել, թե ինչ գործարքի վրա է հույսը դնում։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՌԴ նախագահը Զատկի կապակցությամբ հրադադար է հայտարարել մինչև ապրիլի 21-ի կեսգիշերը: Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին հետևել իրենց օրինակին և դադարեցնել մարտերը: 

«Միևնույն ժամանակ, մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու հրադադարի ռեժիմի հնարավոր խախտումները և հակառակորդի սադրանքները, նրա ցանկացած ագրեսիվ գործողություն»,- նշել է նա։

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ի սկզբանե հրաժարվել էր պաշտպանել Զատկի զինադադարի առաջարկը։ Բայց կարճ ժամանակ անց նա համաձայնեց և նույնիսկ առաջարկեց երկարացնել այն 30 օրով։