Խոսել է Ուկրաինայի վերականգնման մասին 

Խոսել է Ուկրաինայի վերականգնման մասին 

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագում հայտարարել է , որ Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ են մեծածավալ ֆինանսական ներդրումներ կատարել։ «Ուկրաինայի վերականգնումը պետք է լինի սերունդների խնդիրը։ Ուկրաինան ներկայումս ունի վերականգնման «Մարշալի պլանի» կարիքը»,- ասել է նա, հավելելով, որ հարկավոր է ստեղծել միջազգային փորձագիտական կազմակերպություն, որը կզբաղվի այն բանով, որ կգնահատի, թե Ուկրաինան ինչ օգնության կարիք ունի եւ որ ոլորտներն են համարվում առաջնայինը՝ օգնության հատկացման համար։