Միխեիլ Սահակաշվիլին դիմել է իր կողմնակիցներին

Միխեիլ Սահակաշվիլին դիմել է իր կողմնակիցներին

Այսօր, հոկտեմբերի 31-ին, ինչպես հայտնի է, Վրաստանում ընթանում են պառլամենտական ընտրություններ Մասնակցում է 48 կուսակցություն եւ դաշինք։ Ընտրողների թիվը կազմում է ավելի քան 3,5 միլիոն մարդ։ Ընտրողներից մոտ 14,2 հազարը կքվեարկի երկրի սահմաններից դուրս գտնվող տեղամասերում։ Գործում է 3657 տեղամաս։ Ձեւավորվելու է Վրաստանի 10-րդ գումարման պառլամենտը 150 պատգամավորով, որոնք ընտրվելու են մեծամասնաբար համամասնական եւ ավելի փոքր հատվածով՝ մեծամասնական ընտրակարգով։ Միխեիլ Սահակաշվիլին ֆեյսբուքյան հարթակում դիմել է իր կողմնակիցներին, կոչ անելով չվախենալ եւ գնալ քվեարկության։ Նա ասել է, որ իշխանությունները հույս ունեին, որ մասնակցությունը ցածր լինի, սակայն այդ պլանը արդեն խաթարված է։ Սահակաշվիլու «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը այսօր ընտրատեղամասերի փակվելուց հետո անցկացնելու է խաղաղ ակցիա, սակայն «Վրացական երազանքում» համոզված են, որ լինելու են սադրանքներ։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են կանխել ցանկացած սադրանքի փորձ։