Աղդամում կգործի արդյունաբերական գոտի

Աղդամում կգործի արդյունաբերական գոտի

Ադրբեջանը Աղդամում կգործարկի արդյունաբերական գոտի։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական պաշտոնական լրահոսից։ Համաձայն հաղորդագրությունների, արդեն տասնհինգ ընկերությունը ներկայացրել է ներդրումային ծրագրեր, ցանկանալով դառնալ այդ գոտու ռեզիդենտ։ Ներդրումային ծրագրերի ընդհանուր արժեքը կազմելու է 60 միլիոն մանաթ։ Եթե այդ ծրագրերը իրականացվեն, ապա կստեղծվի ութ հարյուր աշխատատեղ։