«Յուվենտուսը» կրճատել է իր ֆուտբոլիստների աշխատավարձներն ու խնայել 90 միլիոն եվրո 

«Յուվենտուսը» կրճատել է իր ֆուտբոլիստների աշխատավարձներն ու խնայել 90 միլիոն եվրո 

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը կրճատել է իր ֆուտբոլիստների աշխատավարձներն ու խնայել այդպիսով 90 միլիոն եվրո։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։ Խնայված գումարը մարտ, ապրիլ, մայիս եւ հունի ամիսների վճարումներից է գոյացել։ Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ակումբը մարզիկների հետ կկնքի անհատական համաձայնագրեր այս առնչությամբ, ինչպես պահանջում են գործող կանոնները։ Ակումբը նաեւ հայտարարել է, որ եթե ֆուտբոլային հանդիպումները վերսկսվեն, ապա իրենք պատրաստ են հոնորարներ վճարելու։ Նշենք, որ կորոնավիրուսային պանդեմիայի հետեւանքով դադարեցված են ֆուտբոլային բոլոր առաջնություններն ու մրցաշարերը։