ՌԴ ռազմաբազաները թուրքամետ զինյալների հսկողության տակ են
Սիրիական զինված ընդդիմությունը, որը հովանարվում է Թուրքիայի կողմից, վերահսկում է Լաթաքիա նահանգը, որտեղ տեղակայված են ռուսական ռազմաբազաները։ Այս մասին տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սիրիայի այս նահանգում իր աղբյուրին։
«Երեկվանից ընդդիմությունն ամբողջությամբ վերահսկում է Լաթաքիա նահանգը՝ ներառյալ Տարտուս և Ջեբլա քաղաքները», - գործակալությանը հայտնել է աղբյուրը։
Նրա խոսքով, ռուսական ռազմակայանները գործում են ստանդարտ ռեժիմով, իսկ ընդդիմությունը մտադիր չէ ներխուժել նրանց տարածք։
Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիայում ռուսական բազաները գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում։
Կարծիքներ