Լոնդոնյան հանդիպումը չի կայանա. Զելենսկին մերժեց ԱՄՆ-ին

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հետաձգել են Ուկրաինայի հարցով այսօր ծրագրված հանդիպումը այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է մեկնել Լոնդոն։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Նրա խոսքով, դրա փոխարեն բանակցություններ տեղի կունենան հինգ երկրների պաշտոնյաների միջեւ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ սպասվում է, որ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Լոնդոնում կհանդիպի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմիի հետ։
The New York Times-ը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է իր այցը Լոնդոն այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվեց ճանաչել Ռուսաստանի կողմից ուկրաինական Ղրիմի բռնակցումը՝ իբրև ռուսական ինքնիշխանության մաս:
Պետդեպի խոսնակ Թեմմի Բրյուսը Ռուբիոյի որոշումը բացատրել է նրա զբաղվածությամբ։
Կարծիքներ