Նորաձևությունը և կորոնավիրուսը․5 նշան, որ ֆեյշն-ինդուստրիան այլևս նախկինը չի լինի

Նորաձևությունը և կորոնավիրուսը․5 նշան, որ ֆեյշն-ինդուստրիան այլևս նախկինը չի լինի

Նորաձևության շաբաթների չեղարկում, փակ «բուտիկներ» և թանկարժեք պարֆյումի փոխարեն՝ ախտահանիչներ․ Covid-19 -ը զգալի վնաս է հասցրել նաև նորաձևության ինդուստրիային՝ հարցականի տակ դնելով դրա շատ սեգմենտներ։ BBC-ի ռուսական ծառայությունը ուսումնասիրել է, թե համավարակն ինչն է փոխել նորաձևության աշխարհում և որքան երկարաժամկետ կլինեն փոփոխությունները։

Covid-19-ը Իտալիայում պայթեց հենց  ֆեյշն-աշխարհում գլխավոր ցուցիչներից մեկի՝ նորաձևության միլանյան շաբաթվա ընթացքում։ Դիզայներ Ջորջիո Արմանին իր հավաքածուն ցուցադրում էր դատարկ դահլիճում, մյուսները սկսեցին չեղարկել ու հետաձգել իրենց հավաքածուների ցուցադրությունը. Gucci, Burberry, Prada․ այս և այլ համաշխարհային բրենդներ հետաձգել էին իրենց միջսեզոնային հավաքածուների ցուցադրությունները։3․5 ամիսների ընթացքում ֆեյշն-ինդուստրիան, ավելի ճիշտ՝ միմիայն Իտալիան  կորցրեց 3,5 միլիարդ եվրո։ Շուկայի մասնակիցների գնահատմամբ՝ տարեվերջին այդ թիվը կդառնա 9 միլիարդ եվրո։ Բայց Եվրոպայում, և մասնավորապես՝ Իտալիայում սահմանափակումները հանված են, նրանք կամաց-կամաց բացվելով՝ խոսում են առ ժամանակ բիզնես մոդելը փոխելու մասին։

Ըստ որում, ոչ միայն ամեն մի ընկերություն իր համար, այլ ողջ նորաձևության աշխարհը՝ իրացման շուկայի հետ կապի երկարատև խզումից ու անկայուն ֆինանսական հոսքերից հետո։ Ներկայումս հենց այդ միջոցի փնտրտուքն է, վերջնական որոշումները պետք է հասունանան հուլիսի կեսերին,երբ նորաձևության տները  սովորաբար ներկայացնում էին իրենց նոր ամառ-աշուն հավաքածուները։ Ամենակարևորը, որ ցանկանում են նորաձևության տները, սպառողի կողմից պահանջարկի «տասնոցին» առավելագույնս ճիշտ խփելն է։ Նման մոտեցման լուծումներից է նաև  2020/2021թթ․ հավաքածուների կրճատումը՝ սովորական 500 նմուշներից մինչև 200-280։

Ենթադրում են, որ կրճատված հավաքածուները առավել արագ կվաճառվեն։ Ինչը նշանակում է, որ նորաձևությունն այլևս «արագ» չի լինի։