Փարիզում վերաբացվել է Վերսալի պալատը 

Փարիզում վերաբացվել է Վերսալի պալատը 

Փարիզում հունիսի 6-ից իր դռներն է բացել Վերսալի պալատական համալիր թանգարանը՝ հակակորոնավիրուսային կարանտինից հետո։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Թանգարանի ղեկավարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ պալատական համալիրի աշխատակազմը մանրակրկիտորեն նախապատրաստվել է եւ աշխատանքի ընթացքում կպահպանվեն բժշկա-սանիտարական բոլոր ցուցումները։

Հիշեցնենք, որ համալիրը փակվել էր մարտի 13-ին։