Լավրովը չի շտապում գնահատականներ հնչեցնել

Լավրովը չի շտապում գնահատականներ հնչեցնել

Դեռեւս վաղ է խոսելը այն մասին, թե Հայաստանում տեղի ունեցած պառլամենտական ընտրությունների արդյունքները որքանով կազդեն Ղարաբաղյան իրադրության վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ընտրությունները դեռ նոր են ավարտվել։ Դեռեւս հասկանալի չէ, թե այդ արդյունքները ինչպես կազդեն երկրի քաղաքական կյանքի վրա նոր պայմաններում։ Եկեք սպասենք տեսնենք թե ինչ կառավարություն կձեւավորվի»,- հայտարարել է Լավրովը։ Նա հավելել է, որ առնվազն իրենց համար հիմք է այն, որ պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությունը եւ տնտեսական գործունեության գործարկման եւ բլոկադայի վերացման մասին երկրորդ հայտարարությունը գործում են եւ համապատասխանում բոլոր ներգրավված կողմերի շահերին։