Եվս մեկ խոշոր հրդեհ՝ Ռուսաստանում․ մեծ գործարան է այրվում (տեսանյութ)

Եվս մեկ խոշոր հրդեհ՝ Ռուսաստանում․ մեծ գործարան է այրվում (տեսանյութ)

Ռուսաստանի Բառնաուլ քաղաքում հրդեհ է բռնկվել Ալթայի անվադողերի գործարանում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Հրդեհը բռնկվել է Բառնաուլի ձեռնարկության արտադրական շենքերից մեկում, հրդեհաշիւման աշխատանքներին մասնակցում է ավելի քան հարյուր մարդ և հրշեջ գնացք։ Հրդեհի տարածքը մոտ հազար քառակուսի մետր է»,- գրում են ռուսական ԶԼՄ-ները։

Հայտնի է, որ սկզբում հրդեհը բռնկվել է անվադողերի գործարանի արտադրամասերից մեկում։ Բայց մինչ հրշեջները ժամանել են դեպքի վայր, կրակը պատել է չորս հարկանի շենքը։

Հաղորդվում է, որ ձեռնարկությունն անվադողեր է արտադրում հայտնի Nortec ապրանքանիշի ներքո։