Պատգամավորի մահափորձի գործով 6 մարդ է ձերբակալվել

Պատգամավորի մահափորձի գործով 6 մարդ է ձերբակալվել

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ իրականացված մահափորձի քրեական գործի շրջանակներում 6 մարդ է ձերբակալվել։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, մի քանի այլ անձանց նկատմամբ հետաքննություն է տարվում։

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 28-ին գիշերը Բաքվում՝ պատգամավորի տան մոտ մահափորձ են կատարել նրա դեմ, նախնական վարկածով՝ Կալաշնիկով ինքնաձիգի միջոցով։

Հարձակման հետևանքով Մուստաֆան հրազենային վնասվածք է ստացել, սակայն այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։