Թրամփը թույլ չի տա ՀԱՄԱՍ-ի մասնակցությունը Գազայի ապագայի կառուցմանը

Թրամփը թույլ չի տա ՀԱՄԱՍ-ի մասնակցությունը Գազայի ապագայի կառուցմանը

Միացյալ Նահանգները թույլ չեն տա, որպեսզի ՀԱՄԱՍ-ը մասնակցի Գազայի սեկտորի կառավարմանը՝ Իսրայելի հետ պատերազմի ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա վստահություն է հայտնել նաեւ, որ ՀԱՄԱՍ-ը երբեք չէր հարձակվի Իսրայելի վրա, եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահ։

Սպիտակ տան ղեկավարը նաեւ ասել է, որ նման հարձակում այլեւս երբեք չպետք է տեղի ունենա։ «Տեսնենք, թե ինչ կլինի Գազայի հետ։ Մենք սակայն մեծ առաջընթաց ենք ունեցել Մերձավոր Արեւելքում»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 13-16-ին Դոնալդ Թրամփը կայցելի Սաուդյան Արաբիա, Քաթար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։