Ինչպես ճիշտ մարզվել, առանց վնասելու մարմինը 

Ինչպես ճիշտ մարզվել, առանց վնասելու մարմինը 

Մարզասրահում մարզվելն իր կանոններն ունի, որոնք չպահպանելու դեպքում կարող եք հակառակ ազդեցությունը գրանցել։ Դրանք են․

Երկար կարդիոմարզումներ

Երկարատեւ կարդիոմարզումները կարող են ավելի շատ վնասել, քան օգտակար լինել: Օրգանիզմը ցանկացած վարժություն ընկալում է որպես սթրես, որն էլ իր հերթին առաջ է բերում կորտիզոն հորմոնի արտադրություն, որը քայքայում է օրգանիզմի էներգետիկ պաշարները:

Ճարպը այրող հավելումներ

Որքան հնարավոր է արագ լավ մարզավիճակում հայտնվելու ձգտումը վատ հետեւանքներ է ունեցել շատերի համար: Խոստումները արագ նվազեցնելու քաշը այնքան էլ ազնիվ չեն:

Առանց ընդմիջումների մարզումներ

Շատը միշտ չէ, որ լավ է: Չափից շատ մարզվելը բերում է կորտիզոնի մակարդակի անկմանը եւ ստիպում է մակերիկամներին աշխատել լարված ռեժիմով: Արդյունքում կառաջանա ֆիզիկական եւ հոգեկան հոգնածություն, բայց ոչ լավ ֆիզիկական կազմվածք: Մարզումների միջեւ հանգիստը, գիշերային քնի տեւողությունը, առողջ սնունդը անհրաժեշտ են ավելի, քան գիշեր- ցերեկ մարզադահլիճում անցկացնելը:

Ցածր կալորիականությամբ դիետա

Շատ մասնագետների կարծիքով, ճարպազերծ մթերքները ոչ մի ընդհանրություն չունեն առողջ սննդի հետ: ճարպը այսպիսի սննդի մեջ փոխարինվում է շաքարի մեծ քանակությամբ, որը վնասակար է օրգանիզմին: Ավոկադոն, ձիթապտղի յուղը առողջ ճարպերի լավ աղբյուր են:

Սպորտային ըմպելիքներ էլեկտրոլիտներով

Էլեկտրոլիտներով ըմպելիքները կարող են մեծ վնասներ հասցնել, քան օգուտ: Դրանք պարունակում են ոչ միայն հանքային նյութեր, այլ նաեւ շաքարի մեծ չափաբաժին:

Մարմնի ազդանշանները

Տարածված սխալներից մեկը օրգանիզմի ազդանշանների անտեսումն է: Հոդացավերը վերագրելով մկանային հոգնածությանը, շարունակել մարզումները՝ անտեսելով դիսկոմֆորտը, գնալ մարզասրահ գլխացավով այնքան էլ ճիշտ չէ: Մարմինը հրաշալի գիտի իր խնդիրների մասին եւ փորձում է զգուշացնել մեր ուղեղին: