Եվրոպական այս երկիրը չեղարկում է մուտքի կորոնավիրուսային սահմանափակումները 

Եվրոպական այս երկիրը չեղարկում է մուտքի կորոնավիրուսային սահմանափակումները 

Գերմանիայի իշխանությունները հունիսի մեկից չեղարկում են այդ երկիր մուտք գործելու համար կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ սահմանված սահմանափակումները։ Այս մասին հայտնում է DPA-ն։ Համաձայն հրապարակման, դաշնային կառավարությունը որոշել է, որ հունիսի մեկից Գերմանիա մուտք գործելու համար այլեւս չի պահանջվի հավաստագիր առ այն, որ տվյալ անձը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է, կամ վարակվել ու առողջացել է կամ էլ թեստավորվել է։ Սահմանափակումների չեղարկումը կտեւի մինչեւ օգոստոսի վերջ։ Դեռ հայտնի չէ, սակայն, թե սեպտեմբերից այն նորից կսկսի գործել, թե ոչ։