«Ինստագրամյան» գովազդով վաստակել է ավելի քան 1 միլիոն դոլար

«Ինստագրամյան» գովազդով վաստակել է ավելի քան 1 միլիոն դոլար

«Ֆորբս» ամսագրի տվյալների համաձայն, ռուսաստանցի հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը ճանաչվել է որպես ամենահարուստ բլոգերուհի։ Նա իր ինստագրամյան օգտահաշվի մոնետիզացիայի միջոցով վաստակել է ոչ պակաս, քան 1,6 միլիոն դոլար մեկ տարվա ընթացքում։

Երկրորդ եւ երրորդ տեղերում Ռեգինա Տոդորենկոն եւ Օլգա Բուզովան են, որոնց եկամուտը կազմում է 860 հազար դոլար։ Ցանկում են նաեւ Հաբիբ Նուրմագոմեդովը, Ալան Ենիլեեւը, Դարյա Կլյուկինան, Նատալյա Ռուդովոյը։