Air France-ի օդանավը թռիչքի ժամանակ արտակարգ պատահարի ազդանշան է տվել

Air France-ի օդանավը թռիչքի ժամանակ արտակարգ պատահարի ազդանշան է տվել

Air France ավիաընկերությանը պատկանող Airbus A319 օդանավը, որը թռչում էր Մոսկվայից Փարիզ, արտակարգ պատահարի ազդանշան է տվել։ Այս մասին հայտնում է Flightradar կայքը։ Ազդանշանը հնչեցվել է Լյուքսեմբուրգի տարածքում։ Օդանավը սկսել է նվազեցնել բարձրությունը։ Խնդիրները եղել են կապված արգելակման համակարգերի հետ։ Կարճ ժամանակ անց ամեն բան հարթվել է։ Ամենայն հավանականությամբ եղել է կեղծ ազդանշան, սակայն ինքնաթիռի հրամանատարը որոշում է կայացրել վայրէջք կատարել եւ թռիչքը արունակել տեխնիկական զննությունից հետո։