Այսօր կստորագրվեն ՆԱՏՕ-ի անդամակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը 

Այսօր կստորագրվեն ՆԱՏՕ-ի անդամակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր կստորագրի այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Ֆինլանդիան ու Շվեդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ստորագրման արարողությունը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին։ Բայդենը հանդես կգա նաեւ ելույթով։

Նշենք, որ Սենատն ավելի վաղ 95-ն ընդդեմ 1-ի հարաբերակցությամբ, հավանություն էր տվել, որպեսզի Շվեդիան ու Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին։