Մոսկվան ու Կիևը միակարծիք են. դե՛մ են  Լեհաստանի՝ Ղրիմի մասին առաջարկին 

Մոսկվան ու Կիևը միակարծիք են. դե՛մ են  Լեհաստանի՝ Ղրիմի մասին առաջարկին 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմը ՄԱԿ-ի մանդատի տակ հանձնելու առաջարկը՝ նրա կարգավիճակի վերաբերյալ երկրորդ հանրաքվե անցկացնելու նպատակով, «անհեթեթ է»։

«Ռուսական տարածքը և ռուսական շրջանները չեն կարող որևէ քննարկման կամ փոխանցման առարկա լինել որևէ մեկին»,- ասել է նա։

Ավելի վաղ համապատասխան առաջարկով հանդես էր եկել Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Նա նշել է, որ թերակղզին «խորհրդանշական նշանակություն ունի Ռուսաստանի համար» և «ռազմավարական նշանակություն՝ Ուկրաինայի համար»։

Երեկ Ուկրաինայի ԱԳՆ-ն, մեկնաբանելով առաջարկը, հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի կարող լինել քննարկման կամ փոխզիջման առարկա։