Մահացել է Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահը

Մահացել է Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահը

81 տարեկան հասակում մահացել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատին, այս մասին հայտնել է AS պորտալը։

Մարզիկը մահացել է Բուենոս Այրեսի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա ընդունվել էր մոտ երկու ամիս առաջ՝ ճանապարհատրանսպորտային պատահարից հետո։ Դրանից հետո Գատտին ազդրի վիրահատության է ենթարկվել:

Գատին Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում։ Իր կարիերայի ընթացքում դարպասապահը հանդես է եկել «Ատլանտա», «Ռիվեր Փլեյթ», «Խիմնասիա և Էսգրիմա», «Յունիոն Սանտա Ֆե» և «Բոկա Խունիորս» ֆուտբոլային ակումբներում։ Վերջինիս կազմում Գատին երկու անգամ հաղթել է Լիբերտադորեսի գավաթը, մեկ անգամ՝ Միջմայրցամաքային գավաթը։