Չեն բացառել, որ Ուկրաինական կոնֆլիկտը կարող է վերաճել միջուկայինի 

Չեն բացառել, որ Ուկրաինական կոնֆլիկտը կարող է վերաճել միջուկայինի 

ՄԱԿ-ում չեն բացառել, որ Ուկրաինական հակամարտությունը կարող է վերաճել միջուկային առճակատման։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Հումանիտար հարցերով վարչության պատասխանատուներից Ռամեշ Ռաջասինգխամը։ Նրա խոսքերի համաձայն, նախկինում նույնիսկ անպատկերացնելի համարվող միջուկային ուժերի ներգրավմամբ հակամարտությունը ներկայումս դարձել է լիովին հավանական։ Նա նաեւ ասել է, որ Ուկրաինայի խաղաղ բնակչությունը զրկված է սննդի եւ ջրի հանդեպ հասանելիությունից։

Նշենք սակայն, որ Պենտագոնում, օրինակ չեն կարծում, որ Ուկրաինական հակամարտությունը կարող է հանգել միջուկային առճկատման։