Լսո՞ւմ եք, կրակոցի ձայներն ավելի մոտեցան. Ստեփանակերտը՝ թշնամու կրակի տակ

Լսո՞ւմ եք, կրակոցի ձայներն ավելի մոտեցան. Ստեփանակերտը՝ թշնամու կրակի տակ

Ադրբեջանցիները լայնամասշտաբ ռազմական ագրեսիա են սկսել։ «Հրապարակին» տեղեկզացրեց արցախցի քաղաքագետ, Ստեփանակերտի բնակիչ Հովիկ Ավանեսովը։

«Խնդրում եմ տարածեք այս  տեղեկությունը, որ թշնամին լայնածավալ պատերազմական գործողություններ է սկսել, ոնց հասկանում եմ ինֆորմացիոն վակուում են ստեղծել»,-ասաց Ավանեսովը։

Նա նշեց, որ կրակոցների ձայնը մոտիկից է գալիս ու ենթադրում է, որ Ստեփանակերտի մոտակա բնակավայրերն են թիրախի տակ։

«Լսո՞ւմ եք, կրակոցների ձայները մոտենում են, ավելի մոտիկից սկսեցին գալ»,-ահազանգեց Ավանեսովը։