Pfizer-ի արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութը կիրառության արտոնություն է ստացել Ավստրալիայում

Pfizer-ի արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութը կիրառության արտոնություն է ստացել Ավստրալիայում

Ավստրալիայում թույլատրվել է ամերիկյան Pfizer եւ գերմանական BioNTech ընկերության կողմից արտադրված հակակորոնավիրուսային պատվաստանյութը, այդ երկրի թերապեւտիկ ապրանքների վերահսկողությունն իրականացնող գերատեսչության կողմից։ Ավստրալիայի վարչապետ Սկոտտ Մորիսոնը հայտարարել է, որ պատվաստում կիրականացվի 17 տարեկանից բարձր անձանց, երկու ներարկումով, ընդ որում երկու ներարկումների միջեւ ժամանակային ընդմիջումը պետք է լինի քսանմեկ օր։ Pfizer – BioNTech-ի արտադրած պատվաստանյութը, ըստ Մորիսոնի, լիովին համապատասխանում է անվտանգության, որակի եւ արդյունավետության այն ստանդարտներին, որոնք դեղամիջոցների մասով ընդունված են Ավստրալիայում։