Արտակարգ դրություն է մտադիր հայտարարել 

Արտակարգ դրություն է մտադիր հայտարարել 

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դիտարկում է երկրում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը՝ միգրացիոն իրավիճակի հետ կապված։ Այս մասին հայտնում է Die Welt պարբերականը։ Արտակարգ դրությունը լինելու է համապետական մակարդակի։ Դրանից հետո, հնարավոր միջոցառումներից մեկը կարող է լինել ԵՄ գործունեության պայմանագրի 72-րդ հոդվածի կիրարկումը, որը նախատեսում է մերժել ապաստան հայցողների դիմումները, ինչպես նաեւ ուժեղացնել սահմանային հսկողությունը եւ ավելացնել արտաքսումների թվաքանակը։

Հիշեցնենք, որ սոցհարցումները ցույց են տվել, որ վերջին ընտրություններից  առաջ՝ գերմանացիների 31 տոկոսի համար՝ Գերմանիայի թիվ մեկ խնդիրը միգրանտներն են։ Տնտեսությունը եւ գնաճը երկրորդ տեղում  է՝ 26 տոկոս, սոցիալական անվտանգությունը՝ երրորդ՝ 16 տոկոս։