Ալին բազմոցին ա բազմել , դու էլ իշաոտնուկի վրա ծվարել ես

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Տեսանյութը ավելին է պատմում։ Փաշինյանը կարճ խոսակցություն է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այնհետև Էրդողանը Փաշինյանի հետ զրուցելուց հետո արագ կազմակերպում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը։ Բնական է, մարդիկ հետևում են հանդիպման ամենափոքր մանրասնությանը։ Այն, թե ինչ ուրախությամբ է Փաշինյանը զրուցում իր տերերի հետ։ Եթե համեմատենք Ռուսաստանում նրա մասնակցության հետ, առանց երկար- բարակ մտածելու կարելի է ասել, որ Փաշինյանն այնտեղ խիստ կաշկանդված ու սգվորի տեսքով էր։ Այստեղ «իր ափսեի մեջ է» , իրեն հարմարավետ է զգում ու անկաշկանդ։
Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ալբանիայում Ալիևի հետ հանդիպումը՝ առանց ձայնի․ «Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթանաժողովի շրջանակում, հանդիպում ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ» Եթե ձայնը չկա, պարզ է մարդիկ նրանց միմիկայից, շարժուձևից են եզրակացնում խոսակցության բնույթը։ Եթե այն ամբողջովին չեն կարողանում վերծանել, դա չի նշանակում, թե Փաշինյանի ջերմ վերաբերմունքն ու անսահման նվիրվածությունը չի երևում։ Դա է պատճառը, որ ֆեյսբուքյան նրա օգտատերերը գրում են « Արա ոնց որ շեֆիտ զեկուցելուց լինես», «Մե հանդիպում՚մե ջեեերմ զրույց» « Մի հատ էն ԱԺ- ի ամբոնի մոտի ձևերից արա, թող զարմանա, թե ինչ ջղային ես դու»։ Օգտատերերից մեկն էլ ոչ ավել, ոչ պակաս գրում է «Ալին բազմոցինա բազմել , դու էլ իշաոտնուկի վրա ծվարել ես , հերիքա խայտառակես մեզ»։ Ալիևը գիտի՝ ինչ է անում։ Բազմոցի մեջ նստելու մեջ անգամ տարածքային նկրտում կա։ Հավասար չենք մենք․- դիվանագիտական ժեստ է։ Ո՜նց են մարդիկ հզոր, թելադրող ղեկավարի կարիք զգում։
Կարծիքներ