Իլհամը պատասխան է տալու խաղաղ բնակչությանը թիրախավորելու համար

Իլհամը պատասխան է տալու խաղաղ բնակչությանը թիրախավորելու համար

Թյուրք էթնոսը չի դավաճանում իր հակամարդկային էությանը. միջնադարում որեւէ ամրացված բնակավայր գրավելու համար թյուրք ցեղախմբերը շրջակա տարածքներից բռնի հավաքում էին անզեն բնակչությանը եւ զորքի առջեւից քշում դեպի պարիսպները: Եվ այսօր էլ, իբրեւ թե հակահարձակողական ռազմական գործողություններ նախաձեռնած ադրբեջանական բանակը խաղաղ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու եւ, ըստ այդմ, բանակի ոգին գցելու նպատակով, թիրախավորում է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչությանը: Եթե նախորդ օրերը դրանք մի կերպ կարելի էր էպիզոդիկ համարել, ապա այժմ այն հստակ եւ պարբերական բնույթ է կրում: Ռազմական տեսակետից ոչ առաջնային անհրաժեշտ այդ գործողությունները, բնականաբար, մերժված են պատերազմական կանոններով, սակայն թյուրքական ցեղերի համար գոյություն չեն ունեցել, եւ այսօր էլ նրանց ներկայացուցիչ թուրքերի եւ ադրբեջանցիների համար գոյություն չունեն հումանիտար կանոններ:

Միջազգային հանրություն կոչվածը, բնականաբար, բացասաբար է արձագանքում նման վարքագծին, բայց այն արժեք ունի այնքանով, որքանով հզոր է հայկական բանակը: Ի դեպ, կյանքը ցույց է տալիս, որ գործող իշխանության «թավշյա հեղափոխության» բրենդը, որ պետք է լուծեր մեր համարյա բոլոր խնդիրներն Արեւմուտքում, եւս արժեք ունի այնքանով, որքանով հզոր է մեր բանակը: Եվ, փառք Աստծո, մեր բանակը հզոր է իր զինվորով եւ հրամանատարով, եւ տեխնիկապես ավելի թույլ լինելով՝ հաջողությամբ կարողանում է ագրեսորին պատասխան տալ ռազմի դաշտում: Իսկ ՀԱՂԹԱԿԱՆ պատերազմից հետո միջազգային կանոնները կգործեն ավելի հստակ եւ առարկայական, ե՛ւ Ադրբեջանի ղեկավարությունը, ե՛ւ անձամբ Իլհամ Ալիեւը ստիպված են լինելու պատասխան տալ արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ի դեպ, վաղ թե ուշ դատարանում պատասխան է տալու նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը նախաձեռնել է սիրիացի արաբ վարձկանների տեղափոխումն արցախյան ճակատ: Իրենք՝ վարձկանները, արդեն պատասխան են տալիս իրենց կյանքով, իսկ ահաբեկչական խմբավորումների անդամներին օգտագործել փորձող Էրդողանն էլ իսկական արջի ծառայություն մատուցեց «փոքր եղբորը»: Տվյալ դեպքում՝ ավելի գործնական, քանի որ ահաբեկչությունը մերժված երեւույթ է, միջազգային հանրությունը դատապարտեց էրդողանյան օգնությունն Ալիեւին: Այս դեպքի համար է ասված՝ խորամանկ աղվեսը երկու ոտքով ընկավ թակարդը:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ