«Մեր տուն քանդողը էդ կապերն են եղել»

«Մեր տուն քանդողը էդ կապերն են եղել»

Մոտիկ մարդու եմ գրում՝ ճի՞շտ է որ ՔՊ-ի կողմից պատգամավոր առաջադրված Սերգեյ Մովսիսյանը Աշտարակ քաղաքում գործող գիշերային ակումբի` սթրիփ բարի մենեջեր է։ Ֆեյսբուքը մի լավ «բնավորություն ունի», ցույց է տալիս, որ ստացողը կարդացել է։ Կարդացել ու չի պատասխանում։ Գոնե լավ է, որ գիտակցում է ․․․ Մեղավոր չի, մարդը իրենց թիմից է ու չի ուզում ասի, որ ճի՜շտ է․․․ Սա նաև ինչ որ տեղ չասված գնահատական է։

Ահա պատգամավորության թեկնածու Սերգեյ Մովսիսյանի աչքալուսանքը․

**Հարգելի հայրենակիցներ`սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ առաջիկա ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում, «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել եմ Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում, որպես ռեյտինգային թեկնածու : Վստահ եմ, որ Արագածոտնի մարզի հպարտ ազգաբնակչությունը կկատարի ճիշտ ընտրություն: Ակնկալում եմ ձեր աջակցությունը և ցանկանում բարի երթ**

Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչի՞ համար են այս տղային առաջադրում։ Հա, հասկանալի է, երիտասարդի ֆեյսբուքյան էջը հուշում է, ուրիշ ոչ մի տեղից հնարավոր չէ իմանալ նրա մասին, որ « ՔՊ-ի հետ սերտ կապերի մեջ է», բայց ախր «տուն քանդողը էդ կապերն են եղել»։ Երիտասարդը տեղադրել է նաև Փաշինյանի հայտարարությունը, մի փոքրիկ հատված եմ տեղադրում․

․․․**կադրերի ընտրությունը այս դեպքում էլ խիստ հայեցողական գործընթաց է եւ խնդրում եմ որեւէ պարագայում վիրավորված կամ մերժված չզգալ: Ի վերջո, եթե ձեր նկատմամբ կամա թե ակամա անարդարություն են գործում, ձեր հետեւողականությամբ դուք որեւէ այլ փուլում կկարողանաք ապացուցել ձեր արդարացիությունը: Ես սա հաստատ գիտեմ: Նաեւ սեփական օրինակով:**

Ինչպե՞ս կարող է քաղաքացին իրեն վիրավորված ու մերժված չզգալ, երբ Ազգային ժողով եք ձևավորում նման կադրերով։ Երբ պաշտոնի են նշանակվում մարդիկ, ովքեր ձեզ հետ Գյումրիից Երևան են եկել ու ֆեյքերով հայհոյում են ընդդիմացողներին։  Սա խայտառակություն է, առավել ևս, երբ դուք գիտեք այդ մասին և ընտրությունից առաջ խոստանում եք, ընտրությունի՜ց առաջ․

**Սիրելի հայրենակիցներ.**

**Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետեւյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին եւ իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության**

Կարո՞ղ եմ ասել, որ չեմ հավատում ու չեմ հավատացել  ընտրությունից առաջ խոստում տվողներին։ Չեմ հավատում, որովհետև մեկը չէ, երկուսը չէ, հարյուրը չէ․․․  նշանակվածների գերակշիռ մասը շատ չեն տարբերվում այս տղայից․․․