Եկել է պահը, երբ ես պիտի դիմեմ ձեր աջակցությանը. Արարատ Միրզոյան

Եկել է պահը, երբ ես պիտի դիմեմ ձեր աջակցությանը. Արարատ Միրզոյան
Բարեկամներ, եկել է պահը, երբ ես պիտի դիմեմ ձեր աջակցությանը։ 12-օրյա քարոզարշավի ընթացքում՝ նոյեմբեր 26-ից դեկտեմբերի 7-ը, իմ ընտրական շտաբում կամավորներների օգնության կարիք կա։



Եթե ինձ տեսնում եք մեր երազած Հայաստանի կառուցման գործի առաջին շարքերում, եթե կարծում եք, որ ինձ աջակցելով՝ ձեր ներդրումն եք ունենալու այդ գործում, և եթե պատրաստ եք որոշակի ժամանակ տրամադրել այդ գործին, ապա սիրով կսպասեմ ձեր արձագանքին (այս գրառման ներքո կամ անձնական նամակով)։



Հ․Գ․ Հիշեցնեմ՝ Իմ քայլը դաշինքի պատգամավորի թեկնածու եմ Շենգավիթ և Մալաթիա - Սեբաստիա համայնքներն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։