Բելառուսը սաստել է Փաշինյանին

Բելառուսը սաստել է Փաշինյանին
Բելառուսի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ա․ Գլազան պատասխանել է հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը պարզաբանում է պահանջելու Բելառուսից եւ Ղազախստանից։



Մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև.



«Կարծես թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը իրեն միջազգային դատախազ է զգում, որն իրավասու է պատժել կամ ներում շնորհել։ Գուցե դա ընդունելի էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, բայց միջպետական հարաբերություններում գոյություն ունեն էթիկետի լիակատար պարզ նորմեր։ Հավանաբար պարոն Փաշինյանը դեռեւս չի հասկացել, որ, այսպես կոչված, փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս։ Հուսով ենք՝ ժամանակի ընթացքում դա կանցնի»։