Միայն «Լուսավոր Հայաստան»-ից եմ առաջարկ ստացել

Միայն «Լուսավոր Հայաստան»-ից եմ առաջարկ ստացել
2007-2012թթ․ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը 2017թ․ ապրիլին խորհրդարանի ընտրություններին մասնակցեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով, սակայն այդ կուսակցությունը մուտք չգործեց խորհրդարան։ Հետաքրքրվեցինք, թե ԱԺ արտահերթ ընտրություններում եղե՞լ է իրեն որեւէ կուսակցությունից առաջարկ, թե՞ ոչ։



«Ես առաջարկ ստացել եմ միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, բայց հրաժարվել եմ ռեյտինգային ընտրակարգի պատճառով։ Այդ ընտրակարգով ես մի անգամ առաջադրվել եմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով, խիստ հիասթափվել եմ, դրա համար էլ հրաժարվեցի»,- ասաց մեր զրուցակիցը։ Ընտրություններին չմասնակցելը, սակայն, չի խոչընդոտի Անահիտ Բախշյանի քաղաքական ակտիվ գործունեությանը։



«Ես այն մարդը չեմ, որ պարապ նստի։ Ես աշխատելու եմ, որտեղ կարողանամ՝ իմ ասելիքով օգտակար եմ լինելու, ծառայելու եմ։ Ինքս ինձ ուզում եմ ապացուցել, որ այդ ծառայության կամքը իրացնելու համար միշտ չէ, որ պետք է ԱԺ պատգամավորի մանդատը։ Իհարկե, մանդատը կարեւոր գործիք է՝ ավելի արդյունավետ աշխատելու եւ ասելիքը տեղ հասցնելու համար, բայց եթե այն չկա, պետք է շարունակել աշխատել»,- նշեց Անահիտ Բախշյանը։