Տնօրենը գնդակահարել է աշխատավարձը պահանջած աշխատակցին

Տնօրենը գնդակահարել է աշխատավարձը պահանջած աշխատակցին
Կալինինգրադում ընկերություններից մեկի ղեկավարը, որը զբաղվում է մետաղական իրերի արտադրությամբ, ձերբակալվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ գնդակահարել է իր աշխատակցին, ով պահանջել է իր հասանելիք աշխատավարձը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը։ Հայտնի է նաեւ, որ ընկերության տնօրենը եղել է 45 տարեկան, աշխատակիցը՝ 47։ Տեղի ոստիկանությունը նաեւ տեղեկացրել է, որ տուժածին հոսպիտալացրել են եւ անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն։ Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։