«ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը 50,5 մլն դրամի վնաս է պատճառել

«ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը 50,5 մլն դրամի վնաս է պատճառել

Պետական եկամուտների կոմիտեի oպերատիվ հետախուզության վարչության մարզային թիվ 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցները պարզել են, որ քաղաքացի Ա. Ջ.-ն, 2017թ. հուլիսին Գեղարքունիքի մարզում հիմնադրելով «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն, կատարել է մի շարք չարաշահումներ:



ՊԵԿ-ից  հայտնում են, որ վերջինս իր անվամբ ձեւակերպել է օդափոխման, սառեցման եւ տաքացման համակարգերի տեղադրման ծառայություններ, ինչպես նաեւ ապրանքների վաճառքներ` յոթ ընկերությունների: Սակայն ձեւավորված հարկվող օբյեկտների վերաբերյալ հարկային հաշվարկներ ընկերությունը չի ներկայացրել՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 50,5 մլն դրամի վնաս: