Ինչպե՞ս գայթակղել նախագահին

Ինչպե՞ս գայթակղել նախագահին
Մոնիկա Լեւինսկին, որը հայտնի է դարձել աշխարհին ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ ունեցած սեքս սկանդալի պատճառով, հայտարարել է, թե ինչպես է կարողացել իր վրա հրավիրել նախագահի ուշադրությունը։ Ինչպես հաղորդում է TVNZ-ն, իր մասին պատմող փաստագրական ֆիլմում Լեւինսկին անկեղծացել է, թե ինչպես է սկսվել իր եւ Քլինթոնի սիրավեպը եւ ինչ հնարքների եւ խորամանկություններ է ինքը դիմել՝ իր հանդեպ ցուցաբերված հետաքրքրությունը պահելու համար։



Նա ասել է, որ միտումնավոր մի քանի օր շարունակ նույն հագուստն է կրել, որպեսզի տպավորվի եւ հիշվի նախագահի կողմից եւ այդ հնարքը աշխատել է։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պատրաստ է կրկին ներողություն խնդրել Հիլարի Քլինթոնից կատարվածի համար։ Հետաքրքրական է այն, որ նախկին նախագահը հրաժարվել է ներողություն խնդրել եւ ասել է, որ եթե նույնիսկ հիմա լիներ նախագահ, կապրեր այնպես, ինչպես երկու տասնամյակ առաջ։