Հայտնի է դարձել, թե ով է սպանության պատվիրատուն

Հայտնի է դարձել, թե ով է սպանության պատվիրատուն
ԱՄՆ Կենտրոնական հետխուզական վարչությունը հայտարարել է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանությունը իրականացվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման ալ-Սաուդի պատվերով։ Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post պարբերականը։



Այս հայտարարությունը հակասում է այն վարկածին, որը շրջանառության մեջ էր դրել պաշտոնական Էր-Ռիյադը, եւ որի համաձայն գահաժառանգ արքայազնը կապ չունի այդ սպանության հետ։ ԿՀՎ-ն իր տեսակետը հիմնավորում է այն հանգամանքով, որ արքայազնին համարում են երկրի տիրակալը, որը վերահսկում է ամեն բան, ինչ որ տեղի է ունենում երկրում։ ԿՀՎ-ում կարծում են, որ սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց արքայազնի ուղղակի մասնակցության։



ԿՀՎ-ն պաշտոնապես դեռեւս չի մեկնաբանել իր տեսակետները, իսկ Վաշինգտոնում ամերիկյան դեսպանատան խոսնակ Ֆաթըմա Բաշենը հայտարարել էր, որ մեղադրանքները անհիմն են։