Apple-ը կզբաղվի ֆիլմերի արտադրությամբ

Apple-ը կզբաղվի ֆիլմերի արտադրությամբ
Ամերիկյան Apple ընկերությունը պայմանագիր է կնքել ֆիլմարտադրության մեջ մասնագիտաված А24-ի հետ եւ մտադիր է զբաղվել ֆիլմերի նկարահանումներով։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։ Համաձայն հրապարակման, կինոֆիլմերն ու հեռուստաշոուները, որոնցում կներգրավվի Apple-ը, նախապես որոշ ժամանակ կլինեն անվճար, իսկ հետո միայն կանցնեն վճարովի տարբերակին, այն բանից հետո, երբ նվաճեն հասարակության վստահությունը։



Այլ մանրամասներ չի հաղորդվում։ А24 ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին եւ այնպիսի հայտնի ֆիլմեր է նկարահանել, ինչպիսիք են՝ «Սենյակը», «Էմի», «Լեդի Բերդ» եւ այլն։ Անցյալ տարի ընկերության արտադրանքներից հանդիսացող «Լուսնի լույսը» արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն ադապտացված սցենար» եւ «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերակատարում» անվանակարգերում։