Վտարանդի ընդդիմադիր գործչին չեն արտահանձնի

Վտարանդի ընդդիմադիր գործչին չեն արտահանձնի
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ Միայալ Նահանգները չի արտահանձնի թուրք վտարանգի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իմամ եւ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Այս կերպ Պետդեպարտամենտը հերքել է ամերիկյան մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ հնարավոր է Միացյալ Նահանգները արտահանձնի Գյուլենին հանուն այն բանի, որ Անկարան մեղմացնի սաուդցի ընդդիմադիր սպանված լրագրող Ջամալ Հաշուքջիի հետ կապված իր պահանջների նախաձախնդրությունը։ «Այս երկու հարցերը կապված չեն մեկմեկու հետ»,- ասել է Նոյերթը։ Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ն դեռեւս չի ամփոփել Գյուլենի դեմ Թուրքիայի ներկայացրած մեղադրանքի ապացույցների գնահատումը։ Նոյերթը ասել է, որ այս հարցը պատկանում է Արդարադատության նախարարության իրավազորությանը։