ՀՀԿ-ում լուրջ քննարկումներ են ընթանում

ՀՀԿ-ում լուրջ քննարկումներ են ընթանում
ՀՀԿ-ում լուրջ քննարկումներ են ընթանում, մեր աղբյուրների հավաստմամբ՝ ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ այսօր՝ ժամը 21։00-ի սահմաններում պարբերաբար ելումուտ են արել Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ շտաբ:



Մասնավորապես նկատվել է Շուշան Պետրոսյանը իր օգնականի հետ, նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրված է Սյունիքի մարզում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին տեղի ունեցան ՀՀԿ ԳՄ Նիստն ու ընդհանուր ժողովը: Դատելով ՀՀԿ թեկնածուների ակտիվությունից՝ կուսակցությունը լրջորեն է պատրաստվում նախընտրական քարոզարշավին ու ընտրություններին: