Վարչապետին էլ ենք ժողովրդից պաշտպանում

Վարչապետին էլ ենք ժողովրդից պաշտպանում
Այսօր «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովը վերաքվեարկությունից հետո ևս չընդունեց: Եկեղեցու դեմ իրականացրած վերջին գործողությունները վկայում էին, որ կա անհրաժեշտություն օրենսդրական ճանապարհով լուծել Վեհափառի անվտանգության հարցը։



Չէի անրադառնա այս խնդրին, եթե չլիներ Սասուն Միքայելյանի հետևյալ արտահայտությունը ՝ «Ամենայն հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանենք ամենայն հայոց ժողովրդից, եթե մի քանի տասնյակ մարդ լինի, կառավարությունը դրա պատասխանը տվել է`մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանենք»: Այստեղից հարց է առաջանում, պրն Միքայելյան, բա ժողովրդի ընտրյալ վարչապետին ո՞ւմից եք պաշտպանում։Փաստորեն ըստ Ձեր տրամաբանության վարչապետին էլ ենք ժողովրդից պաշտպանում։



**«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյան**