Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում
_**Հանրապետության տարածքում`**_



Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:



Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով:



_**Երևան քաղաքում`**_



Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է թույլ անձրև, 17-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: