Արդյոք լրագրողը մահացել է թմրանյութի մեծ դոզայի ներարկումի՞ց

Արդյոք լրագրողը մահացել է թմրանյութի մեծ դոզայի ներարկումի՞ց
Թուրքական իշխանությունների տրամադրության տակ եղած աուդիոձայնագրությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության այն վարկածը, որը առաջ են քաշում Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից, չի համապատասխանում իրականությանը։



Այս մասին գրում է թուրքական Hurriyet պարբերականը։ Էր Ռիյադը գործի շրջանակներում ձերբակալել է 21 մարդու, որոնցից հինգի համար պահանջել է մահապատիժ, իսկ մնացածի դեպքում պատիժը կսահմանվի ըստ իսլամական շարիաթի կանոնների։ Համաձայն սաուդական կողմի, Սամտբուլի սաուդական հյուպատոսություն ժամանած հատուկ խմբին կարգադրվել է վերացնել Հաշուքջիին, եթե հնարավոր չլինի իրականացնել նրա վերադարձնումը Սաուդյան Արաբիա։



Այն բանից հետո, երբ սաուդցիները երկար խոսակցությունից հետո չեն կարողացել համոզել, որ նա վերադառնա հայրենիք, լրագրողին ուժեղ թմրանյութ են սրսկել, որից հետո նա մահացել է։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այս վարկածը թերի է՝ հիշեցնելով, որ Անկարան ակնկալում է իմանալ, թե որտեղ է Հաշուքջիի դիակը։