Սպանված դեսպանի գործի քննությունն ավարտվել է

Սպանված դեսպանի գործի քննությունն ավարտվել է
Թուրքիայում ավարտվել է այդ երկրում Ռուսաստանի սպանված դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի քննությունը։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Մեղադրական եզրակացությունն արդեն ուղարկվել է դատախազություն։ Եթե այն հաստատվի, ապա գործը կուղարկվի դատարան։



Հիշեցնենք, որ Անդրեյ Կառլովը գնդակահարվել էր 2016-ի դեկտեմբերի 19-ին, Անկարայում՝ ռուսական արվեստին եւ մշակույթին նվիրված ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։ Մարդասպանը Մեւլյութ Ալթընթաշն էր, որը ոչնչացվել էր անվտանգության ուժերի կողմից սպանության դեպքի ընթացքում։ Սպանության գործի շրջանակներում ութ մարդ է ձերբակալվել, որոնցից չորսը՝ նախկին ոստիկաններ։ Ձերբակալվածների թվում է «Գուրու» մեդիախմբի ղեկավար Հայրեդին Այդընբաշը եւ ցուցահանդեսի կազմակերպիչ Մուստաֆա Թեմուր Օսքանը։ Թուրքական իշխանությունները սպանության պատասխանատու են համարում գյուլենականներին։ Ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը հերքում է այդ մեղադրանքները։