Հայտնի է դարձել, թե ինչու են մարդիկ սուրճ սիրում

Հայտնի է դարձել, թե ինչու են մարդիկ սուրճ սիրում

Չիկագոյի Հյուսիս-Արեւմտյան համալսարանի գիտնականները բացահայտել են մի շարք մուտացիաներ, որոնք ստիպում են մարդկանց շատ սուրճ խմել։ Ուսուսմնասիրության արդյունքները հրապարակվել են Scientific Reports հանդեսում։ Մեծ Բրիտանիայի ավելի քան կես միլիոն քաղաքացիների սննդային նախասիրությունների եւ ԴՆԹ-ների վերլուծական համեմատությունը պարզել է, որ մեծ քանակությամբ սուրճ խմում են այն մարդիկ, որոնց գեներում առկա է գերզգայունություն կոֆեին նյութի հանդեպ։ Սա բավական հետաքրքիր գենային մուտացիա է, քանի որ մինչ այս սուրճի հանդեպ սերը չէր պայմանավորվում գենետիկ հիմքով։



Ուշագրավ երկրորդ փաստն էլ այն է, որ կոֆեինի հանդեպ զգայուն գեներ ունեցողները չեն սիրում թեյ եւ ալկոհոլ, այսինքն՝ հակառակ արձագանքն են գեներն ունենում թեյի եւ ալկոհոլի հանդեպ։