Նոր զենք են փորձարկել

Նոր զենք են փորձարկել
Հյուսիսյաին Կորեան նոր զենք է փորձարկել։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։



Ըստ հյուսիսկորեական կողմի հրապարակումների, նոր զենքը ի վիճակի է երկրի տարածքի անվտանգության լիակատար ապահովում իրականացնել եւ բարձրացնել Հյուսիսային Կորեայի պաշտպանունակությունը։ Թե կոնկրետ ինչ զենքի մասին է խոսքը, չի հաղորդվում, սակայն նշվում է, որ փորձարկումները անցել են բարեհաջող։



Նշենք, որ օրեր առաջ Ռազմավարական հետազոտությունների ամերիկյան կենտրոնը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել են հրթիռային 13 գաղտնի բազաներ, որոնք գտնվում են երկրի լեռնային խուլ շրջաններում եւ որտեղ հնարավոր է իրականացվեն բալիստիկ հրթիռներ։