Պատգամավորներից մեկը մատը մտցրել է մյուսի ականջը

Պատգամավորներից մեկը մատը մտցրել է մյուսի ականջը
Ռուսաստանի Պետդումայի լիագումար նստաշրջանի ժամանակ, երբ քննարկվում էր բյուջետային օրենսդրությունը, պատգամավորներից մեկը փորձել է մատը մտցնել գործընկերներից Օլեգ Բիկովի ականջը։



Տգեղ տեսարանը ֆիքսվել է տեսախցիկների կողմից, քանի որ այդ պահին ելույթ էր ունենում առաջին շարքերում նստող պատգամավոր Նադեժդա Մաքսիմովան։ Թե կոնկրետ ով է ցանկացել մատը խցկել Բիկովի ականջը չի երեւում կադրերում։ Հայտնի է միայն, որ ի պատասխան պատգամավորը շուռ է եկել եւ հարեւանությամբ նստած կոլեգաներից մեկին ինչ որ բան ասել։